ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մենք պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ճշմարտությունը. Փաշինյան

Մենք պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ճշմարտությունը. Փաշինյան

Ես քաղաքացիներին որեւէ բանի մեջ չեմ մեղադրում: Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե վարչապետ մեղադրում է քաղաքացիներին՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ես փորձում եմ օգնել մեր քաղաքացիներին եւ ինքս ինձ, մեր կառավարությանը, որպեսզի մենք ավելի լավ հասկանանք մեր իրավիճակը եւ հետագա բարդացման հնարավորությունները, այսինքն՝ մեր խնդիրն ախտորոշելն է պրոբլեմը, որպեսզի մենք կարողանանք լուծել:

Այս խնդիրը միայն կարելի է լուծել կառավարություն-հանրություն զանգվածային համագործակցության միջոցով: Մեր ամենամեծ առավելությունը եւ թերեւս պրոբլեմն այն է, որ մենք գործում ենք 100 տոկոսով թափանցիկ: Մենք մեր անհաջողությունները, սխալները որեւէ կերպ թաքցնելու եւ մեղմելու խնդիր չունենք, որովհետեւ դա նույն կոնցեպտի մեջ է: Մենք ուզում ենք մեր իրավիճակը ճիշտ ախտորոշել, որպեսզի ճիշտ լուծումների գանք»:

Ըստ վարչապետի՝ քաղաքացին դառնում է իրավիճակի զոհը: «Ինչպես կարելի է զոհին մեղադրել այն իրավիճակի համար, որում նա հայտնվում է: Մենք պարտավոր ենք քաղաքացիներին ներկայացնել պատճառները, ճշմարտությունը»,-նշեց Փաշինյանը:

  • Կիսվել: