հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մենք ոչ Մարտի 8 ունենք, ոչ Ամանոր. անհետ կnրած զինծառայողների հարազատները կառավարության մոտ ակցիա են իրականացնում

Մենք ոչ Մարտի 8 ունենք, ոչ Ամանոր. անհետ կnրած զինծառայողների հարազատները կառավարության մոտ ակցիա են իրականացնում

Անհետ կորած զինծառայողների մայրերն իրենց որդիների լուսանկարներով հավաքվել են կառավարության դիմաց։

Ակցիայի մասնակիցները մեկ նշել է, որ այս ակցիայով ցանկանում են հիշեցնել, որ իրենք նույնպես մայրեր են, որոնք զրկված են իրենց որդիների ներկայությունից ու նրանց ուշադրությունից. «Մենք ուզում ենք ցույց տալ, որ մենք բոլորս տառապանքի մեջ են տարվա բոլոր օրերին։ Մենք ոչ մարտի 8 ունենք, ոչ Ամանոր։ Մեզ մոտ միայն տառապանք է, որ կառավարական շենքերում նստածներն են պատճառել մեզ»։

Հարցին, թե արդյո՞ք որևէ կերպ ուշադրության արժանացրել են անհետ կորածների մայրերին, նա պատասխանել է, որ, իհարկե, ոչ։

«Մեզ պետք էլ չէ, որ իրենք մեզ հիշեն, թող հիշեն,հիշեն, որ կան մայրեր, որ զրկված են իրենց զավակների ջերմությունից նաև այս օրը»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ 

  • Կիսվել: