երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Մենք մտածում ենք՝ ավտոմեքենաների թիվը պետք է եռապատկվի, ՃՏՊ-ների թիվը նվազի՞. Փաշինյան

Մենք մտածում ենք՝ ավտոմեքենաների թիվը պետք է եռապատկվի, ՃՏՊ-ների թիվը նվազի՞. Փաշինյան

Ոստիկանությունը երբեք ՀՀ-ում այնքան ընդլայնված ներկայություն չի ունեցել, ինչքան այսօր ունի: Այս մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա անդրադարձավ ՃՏՊ-ներին և նշեց, որ այսօր Հայաստանում ավտոմեքենաների թիվը 10 տարի առաջվա համեմատությամբ եռապատկվել է:

«Այսինքն՝ մենք մտածում ենք՝ ավտոմեքենաների թիվը պետք է եռապատկվի, ՃՏՊ-ների թիվը նվազի՞: Ի միջի այլոց, Խորհրդային Միության ժամանակներում մենք ունեցել ենք տարիներ (ես հանել եմ վիճակագրություն), որ վերջին 5 տարիներից ավելի շատ զոհ է եղել ՃՏՊ-ներից: Դա էլ կապված է եղել մեքենաների որակի և անվտանգության որակի հետ»,- ասաց նա:

 

  • Կիսվել: