երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Մենք հաճախ սոցիալական ցանցերում հանդիպում ենք ահասարսուռ տեսարաններ, թե ինչպես է Երևանի կանաչ ֆոնդը վերանում. Ավինյան

Մենք հաճախ սոցիալական ցանցերում հանդիպում ենք ահասարսուռ տեսարաններ, թե ինչպես է Երևանի կանաչ ֆոնդը վերանում. Ավինյան

«Մենք հաճախ սոցիալական ցանցերում հանդիպում ենք ահասարսուռ տեսարաններ, թե ինչպես է Երևան քաղաքի կանաչ ֆոնդը վերանում, չնայած, որ վերջին տարիներին  Երևանի կանաչ ֆոնդը 21 հազար ծառով կամ 60 հազար ք/մ տարածով ավելացել է»,-գործակարգավարակն խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանին առաջարկեց զեկուցել կանաչապատման նոր ծրագիրը։

Վերջինս տեսանյութի ցուցադրմամբ նշեց, որ 2025 թվականի նոյեմբերին մեկնարեկել են Նուբարաշենի խճուղու հարակից տարածքում 8.5 հա տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։

«Աշխատանքներն իրականացվում է ՇՄՆ-ի բնապահպանական հարկի մասհանումներից , ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ»,- տեղեկացրեց վարչության պետը՝ հավելելով, որ նախատեսում են տնկել 10 հազար ծառ և դրա համար արդեն ավարտվել են 50 խ/մ ջրավազանի, պոմպակայանի  և ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ։

Հայկազյանը նաև տեղեկացրեց, որ ապրիլի վերջում ակնկալում են նաև ծառատունկի իրականացում, որը եթե չհասցնեն ավարտել, կշարունակեն աշնանը։

«Շատ կարևոր ծրագիր է, և կարծում եմ, որ պետք է ավելի շատ խոսենք էս տեսակ ծրագերրի մասին, որպեսզի սոցիալական ցանցերում իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը չտարածվի՝ համենայն դեպս՝ այն տեմպերով, որն այսօր է»,- հայտարարեց Ավինյանը։

  • Կիսվել: