կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը

Մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի հայտերի ընդունումը

Այսօրվանից մեկնարկում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի 2-րդ փուլի հայտերի ընդունումը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 29-ի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2021 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» N1603-Ն որոշման հավելվածով հաստատվել է 2021 թվականի համար Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակները:

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. ապրիլի 8-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը կարող են ներկայացնել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ և դրա մասնաճյուղեր:

  • Կիսվել: