շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկում է հայ-հնդկական հարաբերություններին նվիրված գիտաժողովը․ ուղիղ

Մեկնարկում է հայ-հնդկական հարաբերություններին նվիրված գիտաժողովը․ ուղիղ

Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԱԳ նախարարությունը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ից 29-ը կազմակերպում է «Հայաստան-Հնդկաստան. հազարամյա հարաբերությունների նոր խթաններ» խորագրով առաջին միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը ներառելու է չորս թեմատիկ հարթակներ.

1) «Պատմական կապեր. Դարերի երկարատև փոխագործակցություն»

2) «Հայաստանն ու Հնդկաստանը գլոբալ և տարածաշրջանային զարգացումների շրջանակներում»

3) «Ճկուն բարեկամություն փոփոխվող աշխարհաքաղաքականության մեջ. Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերություններ»

4) «Բազմաչափ երկկողմանի համագործակցության հեռանկարներ»:

Միջոցառման բանախոսներն են լինելու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Նարեկացու անվան hայագիտության կենտրոնի պրոֆեսոր Պիտեր Քաուին, միջազգային հարաբերությունների դոկտոր, Հնդկաստանում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Բայբուրդյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական Ռուբեն Սաֆրաստյանը, Հայաստանում Հնդկաստանի նախկին դեսպան Րինա Պանդեյը և այլոք:

  • Կիսվել: