հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. գրանցվել է 19 ավտովթար, վիրավորվել է 25 անձ

Մեկ օրում բացահայտվել է 81 հանցագործություն. գրանցվել է 19 ավտովթար, վիրավորվել է 25 անձ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 16-ից 17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 81 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 20, ընտանեկան բռնության՝ 10, խարդախության` 9, մարմնական վնասվածք պատճառելու և ծանր վիրավորանքի՝ 8-ական, անհետաձգելի միջամտության որոշման պահանջը դիտավորությամբ չկատարելու՝ 4, բռնաբարության կամ բռնաբարության փորձի՝ 2, բնակարանային գողության, յուրացելու կամ վատնելու, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, համակարգչային հանցագործության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ազատությունից ապօրինի զրկելու, սպանության սպառնալիքի, դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելու, առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության, ծեծի և սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 6 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար. 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: