երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 29-ին

Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 29-ին

Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղեկցել է նորոգվող Մայր տաճար։

Արդեն գմբեթի ու որմնանկարների մեծ մասի վերականգնումն ավարտվել է։ Որմնանկարները նախ իջեցրել են պատերից, վերամշակել, վերականգնել ու կրկին տեղադրել։

Հատկապես ուշադրություն են դարձրել ջեռուցման, օդափոխության և ջրահեռացման համակարգերի կառուցմանը։ Առաջիկայում շինարարները պատրաստվում են մարմարե սալերով պատել տաճարի գրեթե 900 քմ մակերեսով հատակը։

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: