հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մայակովսկի գյուղում «Mercedes-Benz Universal» ավտոմեքենան ամբողջությամբ  այրվել է

Մայակովսկի գյուղում «Mercedes-Benz Universal» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 03։29-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի 6-րդ փողոցի  տներից մեկի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz Universal» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Մ․ Օ․):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:53-ին, մարվել՝ 04:34-ին: Այրվել է «Mercedes-Benz Universal» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Օ․):

  • Կիսվել: