շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր

Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, Մարտունի-Վարդենիս, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։

 Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք վարելիս լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- Ասվում է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: