երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամսվա շրջանակներում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա անվճար խորհրդատվություն

Մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամսվա շրջանակներում Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա անվճար խորհրդատվություն

Մայիսի 30-ին, Մաշկի քաղցկեղի և մելանոմայի իրազեկման ամսվա շրջանակներում, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում տեղի կունենա`

 

անվճար խորհրդատվություն,

 

հետազոտություն,

հանրամատչելի դասախոսություն,

հարցերի դեպքում` 099 29 03 03:

Մելանոման մաշկի քաղցկեղի ծանր տեսակներից է, որը զարգանում է մելանին պիգմենտն արտադրող բջիջներից` մելանոցիտներից։

Այս բջիջներով է պայմանավորված մաշկի գույնը։ Մելանոման կարող է զարգանալ մարմնի գրեթե բոլոր հատվածների մաշկի վրա, ներառյալ այն հատվածները, որոնք հազվադեպ են ենթարկվում արևի ազդեցության, ինչպես նաև բերանի և սեռական օրգանների լորձաթաղանթներին։

 

Մելանոմայի հիմնական ասպեկտներն են`

Բարձր ագրեսիվություն

Ի տարբերություն մաշկի այլ տեսակի քաղցկեղների` մելանոման ունի այլ օրգաններ տարածվելու հատկություն, եթե այն չհայտնաբերվի և չբուժվի վաղ փուլերում։

 

Ռիսկի գործոններ

Հիմնական ռիսկի գործոն համարվում է ուլտրամանուշակագույն ճառագայթման չափից ավելի ազդեցությունը, բաց մաշկը, բազմաթիվ խալերի կամ խոշոր խալերի առկայությունը, ինչպես նաև մելանոմայի ընտանեկան անամնեզը։

Ախտանշաններ

Մելանոման հաճախ դրսևորվում է խալի արտաքին տեսքի փոփոխությամբ։ Հիմնական նշաններն են խալի չափերի, ձևի, գույնի և կազմվածքի փոփոխությունը, ինչպես նաև նոր մուգ բծերի ի հայտ գալը։

Ախտորոշում և բուժում

Վաղ ախտորոշումը և բուժումը չափազանց կարևոր է հիվանդության ելքի համար։

 

Մաշկաբաններն օգտագործում են դերմատոսկոպիայի մեթոդը խալերի հետազոտման համար։

Բուժումը, կախված հիվանդության փուլից և տարածվածությունից, կարող է ներառել վիրաբուժական հեռացումը, իմունաթերապիան, քիմիաթերապիան կամ ճառագայթային բուժումը։ Հաշվի առնելով մելանոմայի տարածման բարձր վտանգը` կարևոր է պարբերաբար զննում անցնել մաշկաբանի մոտ, հատկապես, եթե ունեք փոփոխված խալեր և ռիսկի գործոններ։

  • Կիսվել: