շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մարզպետը նոր թվեր է հայտնել՝ Արարատի մարզում վարակակիրների վերաբերյալ

Մարզպետը նոր թվեր է հայտնել՝ Արարատի մարզում վարակակիրների վերաբերյալ

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 210 է։ Առողջացել է 61 քաղաքացի, փաստացի բուժվում է 145 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Նորից ու նորից հորդորում և խնդրում եմ լինել զգոն, ուշադիր և պատասխանատու։ Շատ կարևոր է, որ շարունակենք խստագույնս պահպանել պարետատան բոլոր ցուցումները։ Տանը մնալով՝ օգնում ենք մեր երկրին հաղթահարել այս լուրջ մարտահրավերը»,- գրել է նա։

  • Կիսվել: