ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Մարտունիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Մարտունիում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Հունիսի 18-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած, գլխի շրջանի բազմակի կտրած, արնահոսող վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա երիտասարդ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի բենզալցակայանում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակահարել էր Մարտունի քաղաքի 29-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է ոստիկանության բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:

Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:

Նյութեր են նախապատրաստվում:

 

  • Կիսվել: