ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
 Մառնեուլիի մոտակայքում բեռնատարները կախտահանվեն եւ առանց կանգառի կշարունակեն ընթացքը. հայտարարություն

Մառնեուլիի մոտակայքում բեռնատարները կախտահանվեն եւ առանց կանգառի կշարունակեն ընթացքը. հայտարարություն

Հայ–վրացական սահմանին՝ Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանության հայտարարությունը:

 «Մարտի 20-ից վրացական կողմից ժամանակավորապես դադարեցվել էր Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը՝ Վրաստանի տարածքում առկա բեռնատարների մեծ քանակի, ինչպես նաև Վրաստանի իշխանությունների կողմից Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում մարտի 23-ից մտցված կարանտինային ռեժիմի պատճառով:

Արդյունքում Բագրատաշենի անցակետին հարող հատվածում գոյացել էր բեռնատարների մեծ կուտակում։ Մարտի 23-ին, ժամը 17:00-ի դրությամբ Սադախլոյի անցակետով բեռնատարների մուտքը Վրաստանի տարածք բաց է։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների/ ավտոբուսների, միկրոավտոբուսների և մարդատար մեքենաների տեղաշարժը։ Մառնեուլիի շրջանում սահմանված կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ Մառնեուլիի մոտակայքում բեռնատարները կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի, կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։

Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: