Մարմնի 22 %-անոց ջերմային այրվածքով 4-ամյա երեխա է հոսպիտալացվել Վանաձորի ԲԿ
Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով, տեղեկացնում են «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի մամուլի ծառայությունից։
«Անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր եւ տեղային բուժումներ:
Բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարարար:
Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում»,- ասված է հաղորդագրության մեջ: