Մարգարա-Էջմիածին ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Mitsubishi»-ն. կա զnh
Այսօր՝ հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաննարում Մարգարա-Էջմիածին Մ3 ավտոճանապարհին բախվել են «Volkswagen» և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և մահացածի ինքնությունը։



