Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Մարդկանց թրաֆիքինգի զոհերը հաճախ թաքնված են մեր տեսադաշտում։ Այս մասին ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ
Թրաֆիքինգի ցուցիչների մասին տեղեկացված լինելը կարող է բարձրացնել Ձեր իրազեկվածության աստիճանը, ինչպես նաև օգնել ճիշտ կողմոնորշվել խնդրահարույց իրավիճակներում։
Ստորև ներկայացված են մի քանի հարցեր, որոնք Ձեզ կօգնեն հետամուտ լինել ստացված ահազանգերին՝
Ցանկության դեպքում կարո՞ղ եք դադարեցնել աշխատանքային պայմանագիրը
Ձեզ վիրավորել կամ սպառնացե՞լ են, երբ փորձել եք հեռանալ
Արդյոք սպառնացե՞լ են Ձեր ընտանիքին
Դուք ապրու՞մ եք Ձեր գործատուի հետ
Արդյոք պա՞րտք եք Ձեր գործատուին
Ձեր անձնագիր/անձը հաստատող փաստաթուղթը Ձեզ մո՞տ է: Եթե ոչ, ապա ո՞վ է այն վերցրել՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
