Մարդիկ Ծառայությանը վերաբերել են որպես պատժող ինստիտուտի և ժամանակն է, որպեսզի այդ կաղապարը քանդվի․ Սրբուհի Գալյան
ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մայիսի 5-ին նշում է կառույցի կազմավորման 27-ամյակը և հարկադիր կատարողի մասնագիտական օրը։ Այդ առիթով Ծառայության վարչական շենքում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, պաշտոնատար այլ հյուրեր, Ծառայության ղեկավար կազմն ու սպայական անձնակազմը։ Շուրջ 27 տարի գործող ծառայության և հարկադիր կատարողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառումը մեկնարկել է հարկադիր կատարողի կերպարի, մասնագիտական ծառայության կարևոր առաքելությանը նվիրված տեսանյութի ցուցադրությամբ։
Հարկադիր կատարողի մասնագիտական տոնի կապակցությամբ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր շնորհավորանքում նշել է.
Անձնակազմին ուղղված շնորհավորական իր խոսքում Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն ընդգծել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարգախոսի կարևորությունը՝ բարձր գնահատելով Ծառայության աշխատակիցների նվիրվածությունն ու պատասխանատվությունը․
«Օրենքը չի կարող լինել օրենք, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ։ Սրանք զուտ խոսքեր չեն, այն ամբողջական փիլիսոփայություն է օրենքի պաշտպանության՝ լուռ, բայց վճռական իրականացման մասին։ Այլապես, անձանց իրավունքները կլինեն տեսական, երևակայական և անիրական։ Ինձ համար ձեր աշխատանքի լավագույն գնահատականը ձեր անմնացորդ նվիրումն ու պրոֆեսիոնալ մոտեցումն է, որակյալ, առողջ թիմային աշխատանքը և, ամենակարևորը, կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ բոլորիս անհանդուրժողականությունը։ Վստահ եմ՝ առաջնորդվելով սկզբունքայնությամբ, մասնագիտական պատասխանատվությամբ, ուժեղ ու կայացած պետական ինստիտուտներ ունենալու ձգտմամբ՝ համատեղ ջանքերով կկարողանանք հասնել նոր ու կարևոր ձեռքբերումների՝ ի շահ մեր պետության ու քաղաքացու առջև ունեցած մասնագիտական պատասխանատվության»:
Տոնական օրը նշանավորվել է երդման և ծառայողական վկայականների հանձնման արարողությամբ։ Նորանշանակ հարկադիր կատարողները հանդիսավոր երդվել են հավատարիմ մնալ Հայաստանի Հանրապետության օրենքներին, պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքները, բարեխղճորեն ծառայել ժողովրդին։ Հարկադիր կատարողի մասնագիտական օրվա առթիվ խրախուսական տարբեր պարգևներ են հանձնվել նաև ծառայողական պարտականություններն օրինակելի և բարեխիղճ կատարած մի շարք աշխատակիցների։