Մանվել Գրիգորյանը իմ մարտական ընկերն է եղել, ուրիշ բաներ չեմ ասի. Սասուն Միքայելյան
Մանվել Գրիգորյանը իմ մարտական ընկերն է եղել, ուրիշ բաներ չեմ ասի: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին՝ Երկրապահի օրը, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված քննարկումները այս օրերին ակտիվացել են, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է նաև խոսել նրա մասին, Սասուն Միքայելյանն ասաց. «Երրորդ նախագահը, որ խոսացել է, Մանվել Գրիգորյանին, որ բռնեցին, երրորդ նախագահի կուսակցական անդամ է, իրենից թող ճշտի»:
Նա չցանկացավ անդրադառնալ նրան, որ Մանվել Գրիգորյանին մեղադրում էին «տուշոնկա ուտելու» մեջ. «Ես ձեզ ասացի, Մանվել Գրիգորյանը իմ մարտական ընկերն էր»: