Մանրամասներ՝ Վայքի հեղուկ գազի լիցքավորման կետում տեղի ունեցած հրդեհից․ կան վիրավորներ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեռևս անհայտ հանգամանքներում Վայք քաղաքի սկզբնամասում, Ջերմուկի խճուղի 22/Ա հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում, մոտ 15 տ տարողությամբ հեղուկ գազի ցիստեռում հրդեհ է բռնկվել։
Կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից։
Հրշեջները մեծ դժվարությամբ, իրենց կյանքը վտանգելով պայքարում են կրակի տարածման դեմ։
Հրշեշ-փրկարարները մոտակա բնակելի տների բնակիչներին հորդորել են լքել բնակարանները, իսկ Ջերմուկի խճուղի թիվ 61 բազմաբնակարան շենքից 12 բնակչի փրկարար ծառայողները տարահանել և ուղեկցել են անվտանգ տարածք։
Տեղում տեղեկացվել է Վայքի համայնքապետարանի աշխատակից Գարիկ Սարգսյանին այն մասին, որ անհրաժեշտ է ապահովվել հրդեհին մոտ գտնվող բնակելի տների բնակչների տարահանումը անվտանգ գոտին ինչը ոստիկաները կատարել են։
Աղբյուրը հայտնում է, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 50-ամյա Տիգրան Բաբայանը, 32-ամյա Ժորիկ Բաբայանը և 41-ամյա Միսակ Մարգարյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
ԲԺիշկները Տ. Բաբայանի և Ժ. Բաբայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Մ. Մարգարյանինը՝ միջին ծանրության:


