չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մանրամասներ՝ Բաքվում հայտնված հայկական ապրանքների առգրավման մասին

Մանրամասներ՝ Բաքվում հայտնված հայկական ապրանքների առգրավման մասին

Ադրբեջանի պնդմամբ՝ Բաքվի մաքսակետերից մեկում հայկական արտադրության շինարարական ապրանքներ են հայտնաբերվել։ Ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդագրության՝ ապրանքներն ուղարկվել են Իրանում գործող ընկերության կողմից՝ Ադրբեջանում գտնվող ֆիզիկական անձի հասցեով.

«Մինչ այժմ ապօրինի ճանապարհով Ադրբեջան մտցվող ապրանքների թվում եղել են միայն հայկական արտադրության մթերքներ կամ ալկոհոլային խմիչքներ։ Իսկ այս անգամ հայտնաբերված ապրանքների մեջ էին շինարարական աշխատանքների մեջ օգտագործվող սիլիկոնե արտադրանքի համար նախատեսված 24 820 տարա և սիլիկոնե արտադրանքը փաթեթավորելու համար նախատեսված 1050 դատարկ ստվարաթղթե տուփ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: