երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«Մամուլի» շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ պատճառը հայտնի է

«Մամուլի» շենքի առաջին հարկում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ պատճառը հայտնի է

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին:

Դեպքի վայրում հրդեհաշիջումը ղեկավարել է Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Արթուր Մարդանյանը:

«Առաջին հարկում գտնվող հոսանքի վահանակներն են այրվել: Հոսանքազրկումը մի փոքր ուշացավ, որովհետև ամեն հարկ, կարծես, առանձին սնուցում ուներ: Ներկայում կարող եմ ասել, որ հրդեհը մեկուսացվել է, որևէ վտանգավոր բան չկա, որևէ սենյակ չի այրվել»,-նշեց Արթուր Մարդանյանը:

  • Կիսվել: