ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռն ուղևորվել է Երևան

Մախաչկալայում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռն ուղևորվել է Երևան

«Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը, որն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում, արդեն թռչում է Երևան: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայից Երևան թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայում՝ վերալիցքավորման համար:
Թռիչքի ժամանակ ուղևորներին հայտնել են, որ օդային տարածքի փակման գոտին ընդլայնվել է։ Այսպատճառով ինքաթիռը ստիպված է եղել ավելի երկար թռչել, ու վառելիքը սպառվելու պատճառով ստիպված արտակարգ վայրէջք է կատարել:
 
Ավիաընկերությունը դեռևս հանդես չի եկել պարզաբանմամբ։
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանը երկու անգամ ժամանակավորապես սահմանափակել է աշխատանքը ձյան տեղումների պատճառով։ Արդյունքում Սանկտ Պետերբուրգ թռչող միանգամից 33 ինքնաթիռ ստիպված են եղել վայրէջք կատարել պահեստային օդանավակայաններում, առաջին հերթին՝ Մոսկվայում:

  • Կիսվել: