Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում. «Opel»-ը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջը
Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:00-ի սահաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտին՝ Շիրակի մարզի բնակիչ 58-ամյա Արմենուհի Ս.-ին:
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Գյումրու բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՊԾ Շիրակի մարզի գումարտակ, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, մահացածն էլ աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում: