կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Վրաերթի է ենթարկվել հայտնի ԲԿ-ներից մեկի սեփականատիրոջ թոռը. 25-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է

Վրաերթի է ենթարկվել հայտնի ԲԿ-ներից մեկի սեփականատիրոջ թոռը. 25-ամյա երիտասարդը, գիտակցության չգալով, մահացել է

Այսօր՝ օգոստոսի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը՝ ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ 31 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 25-ամյա Զորիկ Գ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած  բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ավելի ուշ հիվանդանոցից ահազանգ է ստացվում Ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Հայաստանյան հայտնի բժշկական կենտրոններից մեկի սեփականատիրոջ թոռն էր:

  • Կիսվել: