ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մահացել է «Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանը

Մահացել է «Հայբուսակ»-ի ռեկտոր Սուրեն Հարությունյանը

Մահացել է «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Լևոնի Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի տարածած մահազդից:

«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ ապրիլի 27-ին անժամանակ կյանքից հեռացել է Երևանի «Հայբուսակ» համալսարանի ռեկտոր Սուրեն Լևոնի Հարությունյանը։

Այս ծանր կորստի կապակցությամբ հայտնում ենք, որ համալսարանում մինչև մայիսի 4-ը ներառյալ դասերը դադարեցվում են։

Համալսարանի ողջ անձնակազմն ու ուսանողները սգում են Սուրեն Հարությունյանի անժամանակ մահը՝ իրենց անկեղծ ցավակցությունն ու զորակցությունը հայտնելով նրա ընտանիքին, հարազատներին և բոլոր մերձավորներին».-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: