Մահացել է անվանի վետերան Թելման Նշանի Գրիգորյանը
ԱԻՆ վետերանների խորհուրդը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 83-րդ տարում իր մահկանացուն կնքեց անվանի վետերան Թելման Նշանի Գրիգորյանը։
Նա պատվաբեր ծառայել է Պաշտպանության նախարարությունում, Ներքին գործերի նախարարությունում, Արտակարգ իրավիճակների նախարարությունում՝ 1955-1988 թթ․ զբաղեցնելով Հրշեջ պահպանության վարչության տեխնիկական բաժնի պետի պաշտոնը։
Ցավակցում ենք սգակիր հարազատներին։


