հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Վանաձորի ավագանու նիստը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է Վանաձորի ավագանու նիստը

Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան էջում.

«Հարգելի համաքաղաքացիներ, ի շարունակություն իմ երեկվա հրապարակման՝  https://www.facebook.com/KristMarukyan/posts/2557603214535490 տեղեկացնեմ, որ երեկ, Վանաձոր համայնքի ավագանին ստորև պատկերված շենքի սեփականատեր «Վիմպերգ» ընկերությանը զիջել է գույքահարկի պարտքը, որը կազմում է 3684707 ՀՀ դրամ։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է նիստը, քանի որ այս և նվիրատվության մասին մյուս հարցը չհանվեցին օրակարգից»,-գրել է Քրիստ Մարուքյանը և կից ներկայացրել փաստաթուղթ:

 

նկար

  • Կիսվել: