կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում եղած մտահոգությունները փարատվել են. Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին

Լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում եղած մտահոգությունները փարատվել են. Փաշինյանը՝ «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի մասին

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին՝ նշելով, որ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է: Նա հավելեց, որ վեց ամիս առաջ գործարքին համապատասխան կառույցները տվել էին բացասական եզրակացություն, որը հետո փոխվել է։ Թորոսյանը հետաքրքրվեց, թե ինչ համոզիչ փաստարկ է բերվել, որ բացասական եզրակացությունը դարձել է դրական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով նրա հարցին, ասաց. ՛՛Վեց ամիս առաջ տրվել է բացասական եզրակություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հատ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրկացություն՛՛

Արսեն Թորոսյանը արձագանքեց՝ նշյալ ընկերությունը այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ աչքի չի ընկել։

Նիկոլ Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ ՛՛Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում՛՛,-ասաց նա։

  • Կիսվել: