կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը քննարկել է հայ համայնքի խնդիրները

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը քննարկել է հայ համայնքի խնդիրները

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանն ընդունել է Իրանահայ միության խնամակալ մարմնի անդամ Թոմիկ Ալեքսանյանին։ Աշխատանքային հանդիպումը կայացել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Հանդիպման նպատակն էր՝ քննարկել հայ համայնքին հուզող խնդիրները։ Թոմիկ Ալեքսանյանը ներկայացրել է Իրանահայ միության գործունեությունը թե Կալիֆոռնիայում, թե Հայաստանում։ Հանդիպմանը խոսվել է նաև միության առաջիկա ծրագրերի մասին։

Դեսպան Բայբուրդյանը Թոմիկ Ալեքսանյանին է հանձնել ՀՀ գլխավոր հյուպատոսության շնորհակալագիրը, որին նա արժանացել էր անցած տարի՝ ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի այցը կազմակերպելու գործում գլխավոր հյոպատոսությանը ցուցաբերած գործուն աջակցության համար:

 

 

  • Կիսվել: