ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլար

Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլար

Մարտի 21-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ թալանել են Լոս Անջելես-Վարշավա-Երևան չվերթով Հայաստան ժամանող քաղաքացուն, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 59-ամյա Արմեն Ս․-ն հայտնել է, որ ժամանելուց հետո՝ մինչ ինքնաթիռից իջնելը, հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9 հազար 500 ԱՄՆ դոլար գումար։

Դեպքի փաստով ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում կատարված հանցագործությունների քննության բաժին։

  • Կիսվել: