Լոռու մարզում ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի աղետի գոտի այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, ՆԳ նախարարության փրկարար ծառայության պետ Կամո Ցուցուլյանի, <<Ճանապարհային դեպարտամենտ>>հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի, այլ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։
Այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: