երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լոռու մարզում ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով վարորդը բախվել է պատին. կա վիրավոր

Լոռու մարզում ավտոմեքենայի անիվի պայթելու հետևանքով վարորդը բախվել է պատին. կա վիրավոր

Երեկ՝ փետրվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  06:30-ի սահմաններում Օձուն համայնքի բնակիչ, 60-ամյա Արամ Ա.-ն Օձուն գյուղի  սկզբնամասում՝ գազալցակայանի հարևանությամբ, իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ անիվի պայթելու հետևանքով բախվել է պատին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամ Ա.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝  ավագ հետաքննիչ Գառնիկ Մելիքսեթյանի գլխավորութամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

  • Կիսվել: