հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լոռու մարզ կատարած այցի շրջանակում Գնել Սանոսյանը հետևել է Օձունի խաչմերուկի վերականգնման աշխատանքների ընթացքին

Լոռու մարզ կատարած այցի շրջանակում Գնել Սանոսյանը հետևել է Օձունի խաչմերուկի վերականգնման աշխատանքների ընթացքին

Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հետևել է Մ-6 ավտոճանապարհի Օձունի խաչմերուկի վերականգնման և բարելավման աշխատանքների ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Աշխատանքներն իրականացվում են 2024 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում` ՀՀ ՏԿԵ նախարարության պատվերով։
 
Պայմանագրային արժեքը կազմում է 977 330 966 ՀՀ դրամ։
 
Աշխատանքները մեկնարկել են 2023 թ.։
 
2024 թ. նախատեսված շինարարական աշխատանքները մեկնարկել են: Ներկայումս կատարվում է հենապատերի կառուցման և հողային պաստառի վերականգնման աշխատանքներ։
 
Ընդհանուր աշխատանքները նախատեսվում են ավարտել այս տարվա հուլիսի սկզբին:
 
Նախարարը ընդհանուր առմամբ դրական է գնահատել աշխատանքների ընթացքը։

  • Կիսվել: