հինգշաբթի, նոյեմբեր 12
12 / 11 / 2026
Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից. Արման Մուսինյան

Լևոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել ԲԿ-ից. Արման Մուսինյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով այս մասին տեղեկացրել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այսօր անկախ Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, բարեհաջող վիրահատությունից հետո, դուրս է գրվել Բեսթ լայֆ հիվանդանոցից»,– գրել է նա։ 

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 26-ին, խոսնակը հայտնել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոն՝ պլանային հետազոտության։

 

  • Կիսվել: