հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լեոնեում արտակարգ դրություն է հայտարարվել սինթետիկ կանաբինոիդներից և մարդու ոսկորներից պատրաստված «քուշ» թմրադեղի պատճառով

Լեոնեում արտակարգ դրություն է հայտարարվել սինթետիկ կանաբինոիդներից և մարդու ոսկորներից պատրաստված «քուշ» թմրադեղի պատճառով

Սիերա Լեոնեում արտակարգ դրություն է հայտարարվել սինթետիկ կանաբինոիդներից և մարդու ոսկորներից պատրաստված «քուշ» թմրադեղի պատճառով: Այն շատ էժան է նույնիսկ աֆրիկյան աղքատ երկրի չափանիշներով, սակայն արագորեն կախվածություն է առաջացնում:

Սիերա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունի փողոցներում հեշտ է նկատել քուշից կախվածություն ունեցողներին: Նրանք զոմբիների պես աննպատակ պտույտ են գործում՝ կռացած և գլուխները թեքված: Նրանցից շատերի ձեռքերն ու ոտքերն այտուցվել են վարակների պատճառով։

Սիերա Լեոնեի նախագահ Ջուլիուս Մաադա Բիոն ազգին ուղղված հեռուստաուղերձում խոսել է թմրամոլության պատճառով երկրի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքի մասին: Նա նշել է որ առանձնապես վտանգավոր է քուշը։ Նախագահն ընդգծել է, որ այդ թմրադեղի օգտագործման պատճառով երկրում մահացությունների թիվը սրընթաց աճել է։ Միաժամանակ, Սիերա Լեոնեում քուշի սպառողների շրջանում զոհերի թվի վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն չկա։

  • Կիսվել: