հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա

Լարսը փակ է. ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 350 բեռնատար ավտոմեքենա, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ բեռնատարներ համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի:

Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջանների, Սյունիքի մարզի Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Թալինի, Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։

  • Կիսվել: