երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
L'Oreal-ի` մազերն ուղղող միջոցները քաղցկեղածին տարրեր են պարունակում. NIH գիտնականներ

L'Oreal-ի` մազերն ուղղող միջոցները քաղցկեղածին տարրեր են պարունակում. NIH գիտնականներ

Շուրջ 60 կանայք դատի են տվել ֆրանսիական L'Oreal օծանելիքի և կոսմետիկայի ընկերությանը՝ մազերի ուղղման միջոցների պատճառով։ Այս մասին հայտնում է Business of Fashion հրատարակությունը։

Չիկագոյի դաշնային դատարան ներկայացված հայցերը պնդում են, որ այդ արտադրանքը պարունակում է վտանգավոր քիմիական նյութեր, որոնք առաջացնում են քաղցկեղ և այլ հիվանդություններ: Ըստ հայցվորների՝ L'Oreal-ի ղեկավարությունը տեղյակ է այս մասին, սակայն շարունակում է վաճառել դրանք։

Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) գիտնականների ուսումնասիրության, փորձի արդյունքների համաձայն՝ կոսմետիկայի մեջ պարունակվող քիմիկատները, այդ թվում՝ բուրմունքները, պարաբեններն ու ֆտալատները, վտանգավոր են մարդու էնդոկրին համակարգի համար։ Մասնավորապես պարզվել է, որ թվարկված բաղադրիչներն առաջացնում են արգանդի քաղցկեղ։

Ապրանքանիշն իր մեղքը չի ընդունել ։ «Մենք վստահ ենք մեր արտադրանքի անվտանգության մեջ և կարծում ենք, որ մեր դեմ հարուցված վերջին հայցերը իրավական հիմքեր չունեն», - պատասխանել են ընկերության ներկայացուցիչները։

2022 թվականի հոկտեմբերին Unilever ընկերությունը խանութների դարակներից հետ է կանչել սեփական չոր շամպունները՝ բաղադրության մեջ պարունակվող թունավոր բաղադրիչի պատճառով: Պարզվել է, որ մի քանի հայտնի ապրանքանիշների՝ մասնավորապես Dove, Nexxus, Suave, TIGI և TRESemmé շամպունները բենզոլ են պարունակում, ինչը բացասաբար է անդրադառնում մարդու առողջության վրա։ Մասնավորապես, ըստ գիտնականների, հայտնաբերված քիմիկատը կարող է հրահրել քաղցկեղի, այդ թվում՝ լեյկեմիայի և արյան քաղցկեղի զարգացումը։

  • Կիսվել: