Կյանքից հեռացել է հայերենագետ Պետրոս Բեդիրյանը
94 տարեկան հասակում մահացել է հայերենագետ Պետրոս Բեդիրյանը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը։
«Ցավով իմացա, որ այսօր կյանքին հրաժեշտ տվեց Ուսուցիչս՝ հայերենագետ Պետրոս Բեդիրյանը, որի անունը ոսկե տառերով կգրվի դարձվածաբանության և հայ բառարանագրության պատմության մեջ։
Ապրիլի 7-ին պրոֆեսոր Բեդիրյանը կդառնար 95 տարեկան»,-նշել է նա:


