Կյանքից հեռացել է բժիշկ Սերգեյ Սեինյանը
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կյանքից հեռացել է ականավոր բժիշկ Սերգեյ Գրիգորի Սեինյանը:
«Անվանի վիրաբույժը մեծ ներդրում է ունեցել ուռուցքաբանական և օրթոպեդիայի բնագավառում, նա Հայաստանում կայացրել ու զարգացրել է օնկոօրթոպեդիան։
Վառ անհատականություն, լավ Ընկեր․․․
Աստված հոգիդ լուսավորի, Սերգեյ Գրիգորիչ․․․»,- գրել է նա:


