երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կվերանայվեն տուգանքների չափերը. ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին

Կվերանայվեն տուգանքների չափերը. ԱԺ մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 5-ի նիստում քննարկեց պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Բաբկեն Թունյանի ներկայացրած «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նպատակը սպառողների շահերի պաշտպանությունն ու խախտումների կանխարգելումն է:

Նախատեսվում է խստացնել սպառողներին վարկավորման կամ ավանդների ներգրավման գործառույթի իրականացման համար նախատեսված կարգավորումները խախտելու համար սահմանված տուգանքների չափերը: Գործող օրենքներով սահմանված են տուգանքի հետեւյալ չափերը` առաջին խախտման համար` 100 հազար, երկրորդի համար` 200 հազար, իսկ երեք եւ ավելի խախտման համար` 500 հազար ՀՀ դրամ: Տուգանքն օրինախախտ բանկից գանձելու է Կենտրոնական բանկը՝ հօգուտ պետական բյուջեի:

Որոշ պատգամավորներ անարդար համարեցին հօգուտ պետբյուջեի բռնագանձումը՝ առաջարկելով տուգանքի մի մասը փոխանցել սպառողին: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով՝ առաջարկվող փոփոխությունները ոչինչ չեն տալու սպառողին, կա նաեւ վարկերի տոկոսադրույքների բարձրացման վտանգ: Նա առաջարկեց շրջանառությունից հանել փաթեթը: Այս տեսակետին չհամաձայնեցին հեղինակները՝ պնդելով, որ այն միտված է պաշտպանելու բացառապես սպառողների շահերը, բացի այդ՝ այն չի կարող ազդել վարկերի տոկոսադրույքների փոփոխման վրա:

Օրենքի նախագիծը, ըստ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի, ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի ընթացիկ տարվա հուլիսի 1-ից:

 

  • Կիսվել: