Կտրուկ տաքանալու է. Սուրենյան
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկայում ջերմաստիճանը բարձրանալու է:
«Նոյեմբերի 25-28-ին կտրուկ տաքացում ունենք։ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 8-10, իսկ մյուս շրջաներում, այդ թվում Երևանում 4-5 աստիճանով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա: