հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է

Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից է

ԶՊՄԿ-ի սոցիալական ներդրումների ամենամեծ բաղադրիչը կրթական ոլորտին է բաժին հասնում։ Հենց այս առաջնահերթության տրամաբանությամբ ընկերությունը 2025 թվականին միացավ Սյունիքում «Դասավանդի՛ր, հանուն Հայաստանի» ծրագրի իրականացմանը՝ ամբողջությամբ ֆինանսավորելով մարզ ժամանած առաջնորդ-ուսուցիչների կենցաղային ծախսերն ու հավելավճարները։

Այս համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ լրացնել Սյունիքի դպրոցներում տարիներ շարունակ առկա թափուր հաստիքների մի մասը՝ ավելի շատ երեխաների ապահովելով որակյալ կրթության հնարավորությամբ։

ԶՊՄԿ-ի համար սա ներդրում է ոչ միայն կրթության, այլև Սյունիքի ապագայի զարգացման գործում։

  • Կիսվել: