ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրասնոդարում հայ տղամարդը մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ սպանել Ս․ Հակոբջանյանին (տեսանյութ)

Կրասնոդարում հայ տղամարդը մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ սպանել Ս․ Հակոբջանյանին (տեսանյութ)

Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և երեխաների աչքի առաջ կրակել ճաշելու եկած այցելուի վրա։

Հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան, հայտնում է НТВ-ն։ Սրճարանի տիրոջ որդին՝ Իգոր Զոլոտուխին սպանության պահին ինքը գտնվել է երկրորդ հարկում, լսել է կրակոցներն ու վազել ներքև։

«Մոտեցա մարդասպանին ու հարցրի. «Ինչո՞ւ ես դա արել, այն էլ սրճարանում, որտեղ երեխաներ, երիտասարդներ կան»:

Նա պատասխանել է, որ սա արյան վրեժ է. «Երեկ նա այրել է իմ տունը»»:

Նշվում է, որ Եղոյանը հրազեն պահելու թույլտվություն չի ունեցել։

 

  • Կիսվել: