Կրասնոդարի Արմավիրի հայերը մեծ հավաք են կազմակերպել՝ հաջակցություն Հայոց եկեղեցու և Վեհափառի
Կրասնոդարի երկրամասում ավելի քան 900 մարդ մասնակցել է հանրահավաքի, որի նպատակն էր անհամաձայնություն հայտնել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ՀՀ կառավարության քաղաքականությանը: Այս մասին տեղեկացնում է Краснодарский край տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ պատահական չէ, որ Արմավիրն է ընտրվել հանրահավաքի անցկացման վայր։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ քաղաքում ապրում է ազդեցիկ եւ լավ կազմակերպված հայկական համայնք, որի համար եկեղեցին մնում է ոչ միայն կրոնական հաստատություն, այլեւ ազգային ինքնության հիմք։
«Հենց այդ պատճառով է, որ Հայ Առաքելական եկեղեցին թուլացնելու, կառավարությանը հավատարիմ դեմքերին նրա ղեկին տեղավորելու եւ հաստատված եկեղեցական կարգը փոխելու Երեւանի փորձերը հանդիպում են այսքան ուժեղ դիմադրության։
Արմավիրից առաջ նման հանրահավաք տեղի է ունեցել Սոչիում, ավելի վաղ՝ Ռուսաստանի այլ քաղաքներում, որտեղ կան մեծ հայկական համայնքներ։ Կրասնոդարի երկրամասն այս առումով կարեւոր տարածաշրջան է. այստեղ հայ համայնքի չափն ու ազդեցությունն այնպիսին են, որ նրա դիրքորոշումը չի կարելի անտեսել։ Եվ, դատելով ստեղծված իրավիճակից, նման հանրահավաքների շարքը կշարունակվի։
Հատուկ նշանակություն է ունեցել Կրասնոդարի երկրամասի Օրենսդիր ժողովի անդամ Արմենակ Թոզլյանի ելույթը, որը հայտարարել է, որ պետության միջամտությունը եկեղեցական գործերին անընդունելի է։ Մոսկվայում նա ստացել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների օրհնությունը՝ ստորագրություններ հավաքելու եւ եկեղեցու ճնշումները դադարեցնելու, հայրենակիցների կարծիքը հարգելու կոչ անող բանաձեւ մշակելու համար»,-գրել է Краснодарский край-ը։


