երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Կպարզեցվի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքն ընդունելու գործընթացը

Կպարզեցվի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքն ընդունելու գործընթացը

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում ընդունեց որոշում, որով կհստակեցվեն պետական մարմինների լիազորությունները նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ անհատույց հանձնվող շարժական գույքը ընդունելու գործընթացում, կկարգավորվեն և կհստակեցվեն ֆիզիկական և իրավաբանական անձանցից պետության կողմից շարժական գույքը նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունելու հետ կապված իրավահարաբերությունները։

Արդյունքում՝ գործընթացը կդառնա ավելի պարզ, արագ և արդյունավետ, կնվազեցվի վարչարարությունը և կկրճատվի կառավարության որոշումների անհրաժեշտությունը, նման դեպքերում, կապահովվի պետական գույքի կառավարման միասնական և համակարգված մոտեցումը։

Ըստ այդմ՝ նախատեսվում է լրացնել և փոփոխել գործող իրավական ակտը՝ սահմանելով, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատկանող շարժական գույքի նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ ընդունումը և հաշվեկշռում հաշվառումը կարող է իրականացվել նաև պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի ղեկավարի իրավական ակտով։

  • Կիսվել: