երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Կոտրել են Շիրակի մարզի դատախազի էլեկտրոնային փոստը

Կոտրել են Շիրակի մարզի դատախազի էլեկտրոնային փոստը

Կոտրել են Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի էլեկտրոնային փոստը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է դատախազը:

«Փաստաբաները կարող են շատ չանհանգստանալ, կոտրում են նաև դատախազին պատկանող էլեկտրոնային փոստը))), ընդ որում՝ 16 տարվա փոստը կոտրելու առաջին դեպքն է, իսկ վերականգնելու համար պահանջվող վավերապայմանները չեմ հիշում....լուրջ չեմ վերաբերվում տգետներին, ովքեր ի վիճակի չեն եղել հասկանալու, որ այն գաղտնի նյութերի պարունակություն չէր կարող ունենալ, իսկ ինքս մասնագիտական ոլորտում օրենքից դուրս գաղտնիքներ չունեմ»,- գրել է նա:

  • Կիսվել: