երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում. վարորդը հոսպիտալացվել է

Կոտայքի մարզում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել հանդիպակաց գոտում. վարորդը հոսպիտալացվել է

Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Արծվի արձանի մոտ՝ դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Nissan-ի՝ երկաթե արգելպատնեշներին բախվելու հետևանքով երկաթներից մեկը շպրտվել ու վնասել է այդ պահին դեպի Սևան ընթացող Toyota մանկիշի ավտոմեքենան։

Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի պատճառը եղել է Nissan-ի առջև հայտնված շունը․ վարորդը, ով երիտասարդ աղջիկ է, տեսնելով շանը, խույս է տվել ու, հավանաբար, չի կարողացել կառավարել ավտոմեքենան:  Ոմանք էլ նշել են, որ ավտոմեքենան բախվել է շանը, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: 

Դեպքի վայրում էլ պարեկներն ու քննիչները հայտնաբերել են անկած շան դին։

  • Կիսվել: