Կոտայքի մարզում Nissan Tiida-ն բախվել է հաստաբուն ծառին. ոստիկանները պարզում են վարորդի ինքնությունը
Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է shamshyan.com-ը:
Ժամը 22:30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի մասին տեղեկացել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը և նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանը և ժամանել են դեպքի վայր:
Այս պահին ոստիկանները պարզում են, թե արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: Ճշտվում է նաև, թե արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կա, թե ոչ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մանուկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


