չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի ենթարկել

Կոտայքի մարզում մոր ու անչափահաս դստեր են վրաերթի ենթարկել

Այսօր՝ մարտի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում «Hyundai Kona» մակնիշի ավտոմեքենան Գողթ բնակավայրում՝ գլխավոր փողոցում, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վիրավորներից մեկին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ մյուսին՝ քաղաքացիների օգնությամբ տեղափոխել են «Ուիգմոր» Կանանց և Երեխաների հիվանդանոց։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության․ եղել է սթափ։

Վրաերթի ենթարկվածները մայր ու դուստր են․ երեխան՝ 8 տարեկան, մայրը՝ 49 տարեկան։

  • Կիսվել: